ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

2017-ին 1 մլրդ դրամով կնվազեն պետական կառավարման մարմինների ծախսերը

2017-ին 1 մլրդ դրամով կնվազեն պետական կառավարման մարմինների ծախսերը
02.11.2016 | 08:31

Ծախսերի կրճատումը չի ազդի բարձրաստիճան պաշտոնյաների գործուղումների, աշխատավարձերի ու պարգևատրումների վրա: Տնտեսումը կկատարվի հիմնականում աշխատատեղերի ու գույքի կրճատման հաշվին: Նախագահի աշխատակազմը հաջորդ տարի ծախսերը կնվազեցնի մոտ 550 մլն դրամով: Խորհրդարանում շարունակվող 2017-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը պարզաբանեց, որ գումարը կտնտեսվի հիմնականում Ազգային անվտանգության խորհրդում աշխատատեղերի կրճատման հաշվին. «Ունեինք 93 հաստիք Ազգային անվտանգության խորհրդում, այսօր ունենք 27»:

Աշխատատեղերի հաշվին տնտեսող նախագահի աշխատակազմը 40 մլն դրամով կավելացնի պետական մրցանակների գումարը:
Հաջորդ տարի նախատեսվում է մոտ 390 մլն դրամով կրճատվել Ազգային ժողովին հատկացվող գումարը: Պատգամավորների աշխատավարձի, գույքի ու սպասարկող մեքենաների վրա կրճատումը չի անդրադառնա: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի պարզաբանմամբ՝ նոր Սահմանադրությամբ ապրիլին ընտրված խորհրդարանը 131-ի փոխարեն կարող է ունենալ 101 պատգամավոր: Թովմասյանն ընդգծեց, միջազգային կառույցների համաժողովներին պատգամավորները կշարունակվեն գործուղվել բյուջեի հաշվին. «Դրանք կարող եմ թվարկել. ԱՊՀ ՄԽՎ, ՀԱՊԿ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ: Ընդհանուր առմամբ, 13 կազմակերպությունների նիստերին մասնակցությունը ապահովել ենք»:


Ծախսային կրճատումներից անմասն չի մնա նաև կառավարությունը: Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ կառավարության 3-րդ շենքի օտարման ու ծառայողական մեքենաների կրճատման արդյունքում գործադիրի աշխատակազմը հաջորդ տարի կխնայի 176 միլիոն դրամ:
Հաջորդ տարի կառավարությունը մտադիր է պետական ծախսերը ընդհանուր առմամբ կրճատել մոտ 100 մլրդ դրամով:

Դիտվել է՝ 1128

Մեկնաբանություններ